Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ հարձակում է սկսել, և միևնույն ժամանակ ինտեսնսիվ հրթիռակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 4–ի լույս 5–ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, տեղ–տեղ եղել են փոխհրաձգություններ։
Ստեփանակերտը թիրախավորվում է «Սմերչով», «Քասրղայով», «Պոլոնեզով»։
Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի հող է նախապատրաստում, ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից թիրախավորել է ադրբեջանական բնակավայրեր։