Արցախի տեղեկատվական շտաբի ամփոփումը ժ. 12։00 դրությամբ. 03.10.2020թ.

Այս պահին ամբողջ ռազմաճակատում ընթանում են մարտական գործողություններ։ Մարտերը հատկապես թեժ են հյուսիսային և հարավային ուղղություններոմ։

Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայության պետ փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

Հակառակորդը կիրառում է իր սպառազինությունում առկա բոլոր միջոցները, թիրախավորվում են թիկունքում քաղաքացիական ենթակառուցվածքները, կրկին թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի մեծ թվով կորուստներ, որոնց հստակ թիվը ճշտվում է։

Հայկական զինված ուժերը իրենց բնագծերում ամուր կանգած են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *