Արցախի տեղեկատվական շտաբի ամփոփումը ժ․ 10։00 դրությամբ

Երեկ ամբողջ ռազմաճակատով ծանր մարտեր են եղել։ Հակառակորդը կիրառել է զրահատեխնիկա, հրթիռահրետանային զորատեսակ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հատուկ ստորաբաժանումներ։ Գիշերը լարվածությունը քչացել է։ Օպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում փոփոխություն չի եղել։

Այս մասին հայտնում է ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանը։

Հոկտեմբերի 1-2 ժամանակահատվածում հակառակորդը կորցրել է 39 միավոր զրատհատեխնիկա, 4 միավոր ՍՈւ-25 գրոհիչ, 3 միավոր ՄԻ-24 հարվածային ուղղաթիռ, 17 միավոր ԱԹՍ, մարդկային կորուստը կազմել է 830։ Ոչնչացվել է նաև հակառակորդի հրետանային դիվիզիոն։

Հայկական զինված ուժերն ունեն 54 զոհ, վիրավորների քանակը ճշտվում է։ Կրկին թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ ու Հադրութ քաղաքները։

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերել ենք իսրայելական ռադիոկայան, որի վերծանումից ու շահագործումից տեղեկացել ենք, որ տվյալ ուղղությամբ խմբավորումները ղեկավարվել են արաբական լեզվով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *