Գիշերը թեժ մարտեր չեն եղել, որոշակի հրետանային և հրազենային կրակոցներ են եղել, հակառակորդը տեղաշարժ է փորձել անել։ Վարդենիսում համեմատաբար հանգիստ է հիմա, մարտական թեժ գործողություններ չկան։
Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդի մարդկային կորուստները 350-360 է, վիրավորները՝ 600։ Տեխնիկական կորուստները՝ 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 «Սմերչ» ՀԿՌՀ, 6 ԱԹՍ՝ որից 2-3–ը խոցվել են կեսգիշերին մոտ։
Հովհաննիսյանը, պատասխանելով Ադրբեջանի կողմից այլազգի զինյալների ներգրավման հարցին, պատասխանեց, որ մեր տարած աշխատանքների շնորհիվ այլևս միջազգային կազմակերպությունների ու պետությունների մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են զինյալների։ Դրանց թիվը դեռևս հստակ չգիտենք, սակայն ժամանակի հարց է այդ տեղեկությանը տիրապետելը։
One response to “Տեղեկատվական կենտրոնի ամփոփումը՝ ժ․ 12։00 դրությամբ (01.հոկտեմբեր.2020)”