Տեղեկատվական հարթակի ամփոփումը ժ․ 17։00 դրությամբ

Տեղեկատվության միասնական հարթակում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ամփոփել է սեպտեմբերի 28-ի ժ․17։00 դրությամբ իրադարձությունները։

Առավոտվանից շարունակվել են հրետանային մարտերը։

Հարավային ուղղությամբ Ադրբեջանի տանկային գրոհը հետ է մղվել, զորքերը հետ են շպրտվել ելման դիրքեր։ Ադրբեջանը կորցրել 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր։

Տվյալ պահին հարավ-արևելյան ուղղությամբ համեմատաբարթեթև մարտեր են, մնացած ուղղություններով մարտերը շարունակվում են։

Հրետակոծվել են հյուսիսային բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտ քաղաքը։ Հրետակոծության տակ են ընկերլ նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։

Վիրավորների մեծ մասը ունեն թեթև վիարվորումներ, մի մասը վերադարձել է շարքեր։ Վիրավորների թվի դինամիկան նվազում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *