Պատերազմ Արցախում ― 28.09.2020. թարմացվող լրահոս

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր։ Հայ֊ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվելու է ընդհանուր զորահավաք։

Ներկայացնում ենք մարտերի երկրորդ օրվա իրադարձությունների թարմացվող լրահոսը․


Տվյալ պահին հարավ-արևելյան ուղղությամբ համեմատաբարթեթև մարտեր են, մնացած ուղղություններով մարտերը շարունակվում են։ Հրետակոծվել են հյուսիսային բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտ քաղաքը։ Հրետակոծության տակ են ընկերլ նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վիրավորների մեծ մասը ունեն թեթև վիարվորումներ, մի մասը վերադարձել է շարքեր։ Վիրավորների թվի դինամիկան նվազում է։


ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա:


[Թարմացում] ՊԲ֊ն հայտնում է, որ հրապարակված ցուցակի զինծառայողներից մեկը չի մահացել, վիրավոր է։ Հայկական կողմը ընդհանուր կորուստներն այս պահին՝ 58։ ՊԲ-ն հայտնում է, որ այսօր զոհվել է 28 հայ զինծառայող։ Պատերազմի մեկնարկից մինչ այժմ ընդհանուր առմամբ զոհվել է 59 հայ զինծառայող։


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։


ՀՀ ՊՆ֊ն հրապարակել է տեսանյութ ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումներից․

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները


Սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողությունների արդյունքում ունենք մոտ 200 վիրավոր։


Առավոտյան հակառակորդը հրետանային կրակ է վարել Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։


Ռազմինֆոյին հաջողվել է սոցցանցերից, ՊԲ և ՊՆ տարածած տեսանյութերից պարզե ադրբեձջանական բանակից սպանված 27 հոգու ինքնություն։


Արցախի ՊԲ ձեռնարկած հակագրոհի արդյունքում հայկական կողմը հետ է վերցրել սեպտեմբերի 27-ին կորցրած մի շարք դիրքեր և հայկական կողմում են մնացել ադրբեջանական բանակի տասնյակ սպանվածներ։


Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են։ Հակառակորդը առավոտյան կիրառել է նաև ՏՕՍ ծանր հրանետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *