Մարտերը շարունակվում են, հայկական զորքերն ունեն հաջողություններ, ցավոք, նաև կորուստներ

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, հայկական կողմն ունի նշանակալի հաջողություններ։ Որոշ տեղերում շարունակվում են հրետանային մենամարտեր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնում է, որ գիշերը ընթացած մարտերի ժամանակ հակառակորդը կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ, իսկ սեպտեմբերի 27-ին կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Մարտական գործողությունների արդյունքում, ցավոք, ունենք զոհեր։ ՊԲ կայքը առավոտյան հրապարակել է սեպտեմբերի 27-ի մարտերում զոհված 15 զինծառայողի անուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *