Իրավիճակի ամփոփում ժ․ 20:00 դրությամբ․ 27․սեպտեմբերի․2020թ․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ստորև կներկայացնենք ժ․ 20։00 դրությամբ օրվա իրադարձությունների ամփոփումը։

11։07 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նախարարը Կասպրշիկին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին։

11։10 Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է 2 քաղաքացիական անձանց զոհվելու մասին։

11։45 ՀՀ ՊՆ-ն ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական խոցված 2 տանկ։ Մինչ տեսանյութի տարածումը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր խոցված ադրբեջանական 3 տանկի, 3 ԱԹՍ-ի և 2 ուղղաթիռի մասին։ Օրվա ընթացքում ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ տարածած մյուս տեսանյութերն ու տեղեկությունները (1,2,3,4,5,6) ի մի բերելով՝ ժ․ 20։00 դրությամբ խոցել ենք հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, 30 ԲՄՊ, ԲՏՌ և տանկ, որից առնվազն 2-ը պայթել են ականի վրա։ Ինչպես նաև ՊՆ-ի հրապարակած տեսանյութերից մեկում երևում է խոցված բեռնատարների շարասյուն։

11։48 Արցախում հայտարարվում է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

12։38 Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորակոչ։

13։41 ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

16։00 Հայտնի է դառնում ադրբեջանի ԶՈւ առաջին կորուստի ինքնությունը։

18։14 ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնում է, որ «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր»։

19։00 Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը։

Օրվա ընթացքում միջազգային հանրության արձագանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *