Ադրբեջանում պատերազմական դրություն է հայտարարվել

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:

Նշվում է, որ ժամը 21:00-ից 06:00-ն պարետային ժամ է մտցվելու Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Թարթառում, Աղդամում, Գյոյգյոլում, Ապշերոնում, Բարդայում, Շամքորում և այլ շրջաններում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման, որից հետո Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *