Ռուսաստանը Ս-400-ի հերթական գնդային լրակազմն է ստացել

Ռուսաստանի պաշտպանության նախարությունը ստացել է այս տարվա մեջ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երրորդ գնդային լրակազմը։ ԶՀՀ-ի մատակարարումը նախատեսված ժամկետից շուտ է եղել։

Այս մասին հայտնում է ԶՀՀ-ն արտադրող «Ալմազ Անթեյ» ընկերության կայքը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ռուսաստանի ՊՆ-ն և Ալմազ Անթեյը Ս-400 ԶՀՀ-ի 3 գնդային լրակազմի գնման պայմանագիր են կնքել։ Ըստ պայմանագրի՝ մատակարարումը նախատեսված է ավարտել 2023 թվականին։

2007 թվականից ի վեր ռուսական բանակը ստացել է Ս-400-ի 60-ից ավել դիվիզիոն։ ԶՀՀ-ները մարտական հերթապահության են դրված երկրի հարավում, կենտրոնական մասում և Արկտիկայում։ Ս-400-ների արտասահմանյան գնորդների՝ ԹուրքիայիՀնդկաստանի և Չինաստանի, հետ պայմանագրերը նաև ապահովել են ռուսական ռազմարդյունաբերության արտահանման զգալի մասը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *