[Թարմացված] Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 20-ից ավելի զոհ կա

Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Խարկով մարզի մոտակայքում վթարվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որում գտնվող 27 անձանցից նախնական տվյալներով մահացել է 25-ը։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուչերի՝ վթարի նախնական կանխավարկածն ինքնաթիռի ձախ շարժիչի անսարքությունն է։

Ուկրաինայում վթարված ԱՆ-26 ինքնաթիռը

Անսարքության մասին հաղորդագրությունից հետո ցածր բարձրության վրա ինքնաթիռի անձնակազմը դուրս է նետվել, նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց։

[Թարմացում] Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկն ավելի ուշ նույնպես մահացել է։ Այսպիսով՝ ավիավթարի զոհերի թիվը հասավ 26-ի։ [Թարմացում]

Ինքնաթիռում տեխնիկական 7-հոգանոց անձնակազմից բացի կային նաև Խարկովի Ռազմաօդային ուժերի ազգային համալսարանի 20 կուրսանտ։

Դեպքի մանրամասները պարզելու համար ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

One response to “[Թարմացված] Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 20-ից ավելի զոհ կա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *