ՀՀ ԶՈւ-ն հետևում է առաջնագծում ադրբեջանական կողմի շարժին. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանը ուժեր է կենտրոնացնում։ Հայկական կողմը բոլոր հնարավոր միջոցներով հետևում է Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժին։

Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը ուժեր է կենտրոնացնում առաջնագծում, Ստեփանյանը նշել է․

Նման ապակառուցողական հայտարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում։ Փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում մեկնարկեցին պահեստազորի զինվորական հավաքներ։ Երկրի ոստիկանությունը պլանային տեխզննման նպատակով քաղաքացիներից առգրավել էր փիքափ «թափքով» մեքենաներ։

Պահեստազորի հավաքները նախատեսված էին 15 օրով, սակայն ըստ պահեստազորայիններից մեկի, հավաքները երկարաձգվել են մինչև 2 ամիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *