Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» զորավարժության Հայաստանում անցկացվող վարժանքների ընթացքում հայ-ռուսական միացյալ զորախումբն անցկացրեց զորավարժության կրակային փուլը։ Զորավարժությանը մասնակցում էին շուրջ 1500 զինծառայող և ներգրավված էր մոտ 300 միավոր զինտեխնիկա։
Կադրեր հայ-ռուսական զորախմբի զորավարժությունից Կադրեր հայ-ռուսական զորախմբի զորավարժությունից
Զորավարժության ընթացքում պայմանական հակառակորդը խախտել էր պետական սահմանը։ Զորախումբը ՄիԳ-29 կործանիչների, Մի-24 հարվածային ուղղաթիռների, զրահատեխնիկայի, հրետանային միջոցների և համազարկային կրակի ռեակտիվ կայանի կրակային աջակցությամբ վերականգնեց պետական սահմանը։

Հիշեցնենք, որ «Կովկաս-2020» զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 26-ը։ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում սկսած զորավարժությանը մասնակցում են զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Պակիստանից, Մյանմայից և Չինաստանից։ Զորավարժության մասնակիցների ընդհանուր քանակը շուրջ 80 հազար է։ Զորավարժությունը անցկացվում է նաև Հայաստանում, Հս․ Օսիայում և Աբխազիայում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ենթակայության ռազմաբազաներում։