Ավստրալիան 134 մլն դոլար կծախսի Hawk 127 -ի արդիականացման համար

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը BAE Systems UK-ի հետ պայմանագիր է կնքել, որով ընկերությունը պետք է արդիականացնի ավստրալական օդուժի Hawk Mk 127 թեթև ուսումնամարտական ինքնաթիռները։

Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող թեթև գրոհիչ ինքնաթիռների արդիականացման համար BAE Systems-ին վճարելու են շուրջ 134 մլն ամերիկյան դոլար։

Hawk 127

Hawk 127

Այս մասին պաշտոնապես հայտնել է Ավստրալիայի ռազմական գերատեսչությունը։

Ավստրալիան ունի 33 Hawk Mk 127 թեթև ուսումնամարտական գրոհիչ ինքնաթիռներ, որոնք էլ արդիականացվման փուլով են անցնելու։

Նշվում է, որ ավստրալական ինքնաթիռների արդիականացումը լինելու է բրիտանական օդուժի վերջին շրջանի արդիականացման նմանությամբ։

Hawk Mk 127 կործանիչները, որոնք նախատեսված են հատուկ Ավստրալիայի համար, սպառազինության մեջ են մտել 1997 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *