Սաֆար Աբիևն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահին

Հուլիսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Աաֆար Աբիևը Բաքվում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Համադ Քալքաբ Մալբոումին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է զինծառայողների շրջանում ֆուտբոլի համաշխարհային գավաթի խաղերի հարցը, որոնք անցկացվում են Բաքվի «Դալգա Արենա» մարզադաշտում։

Նշենք, որ օրերս՝ հունիսի 26-ին, Ադրբեջանի զինծառայողների ֆուտբոլային թիմը պարտվել է Օմանի թիմին 0։1 հաշվով։

Հավելենք, որ զինծառայողների ֆուտբոլի համաշխարհային գավաթի խաղերի առաջին խմբի մեջ են Ադրբեջանը, Իրաքը, Մալին ու Կանադան, երկրորդի մեջ՝ Ալժիրը, Ֆրանսիան, Բահրեյնն ու Քենիան, երրորդում՝ Օմանը, Գերմանիան, Կոտ դ’Իվուարը և ԱՄՆ-ն, չորրորդում՝ Բրազիլիան, Նիդեռլանդները, Քաթարն ու Կամերունը։ Ֆուտբոլային խաղերն անցկացվելու են հունիսի 30-ից հուլիսի 16-ը։

Ակնկալվում էր, որ գավաթի խաղերին կմասնակցեն ավելի մեծ թվով երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *