Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Թուրքիայի Վան նահանգում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Կայծակ-10 Նորդուզ» (“Yıldırım -10 Norduz”) ռազմական գործողության ընթացքում սպանվել է ՆԳՆ Ժանդարմերիայի երեք զինծառայող։
Այս մասին, թուրքական «Հյուրիյեթ» թերթի փոխանցմամբ, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ ևս մեկ փոխգնդապետ ստացել է մարմնական վնասվածքներ։
Սպանվածներն են Ժանդարմերիայի կապիտան Մահմութ Թոփը (Mahmut Top), մասնագիտացված սերժանտներ Սեզեր Ուչարը (Sezer Uçar) և Յուսուֆ Ույարը (Yusuf Uyar):
Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: