Խոշոր զորավարժություն Իրանի օդուժի և նավատորմի ներգրավմամբ

Սեպտեմբերի 10-ից Իրանի ԶՈւ օդուժը և նավատորմը երկրի հարավային մասում անցկացնում են եռօրյա խոշոր «Զոլֆոգար-99» անունը կրող զորավարժություն: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ փորձարկումներն ու դրանց անցկացման վայրերում դիտարկման անցկացումն է:

Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը: Զորավարժությունը անցկացվում է Հորմուզի և Օմանի ծոցերի և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածի տարածքներում: Զորավարժության ընթացքում փորձարկվելու են թևավոր, մակերևույթ-երկինք հրթիռներ, հրթիռների արձակման կայաններ, ինչպես նաև ԱԹՍ-ներ:

Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանում ներկայացրել էին տեղական արտադրության նոր թևավոր հրթիռ, որի խոցման հայտարարվող հեռահարությունը շուրջ 1000կմ է: Հատկանշական է, որ այս հրթիռն էլ արտաքին տեսքով գրեթե նույնական է Իրանի սպառազինությունում առկա մեկ այլ թևավոր հրթիռի՝ «Սումար»-ի տեսքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *