Հորդանանում պարտադիր զինծառայության են ուղարկելու գործազուրկ տղամարդկանց

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով Հորդանանում աճել է գործազրկության մակարդակն, ինչի համար կառավարությունը որոշել է պարտադիր զինծառայության ուղարկել 25-29 տարեկան այն տղամարդկանց, ովքեր աշխատանք չունեն։

Ծառայությունը տևելու է 1 տարի, որից երեք ամիսը նրանք պետք է անցնեն զինվորական պատրաստություն, իսկ 9-ը՝ մասնավոր սեկտորում նախապատրաստական մարզումներ։ Նախատեսվում է յուրաքանչյուրին ամսական վճարել 100 դինար (մոտ 141 դոլար)։ Այս մասին հայտնում է հորդանանյան The Jordan Times լրատվականը։

Նախատեսվում է այս տարի ծառայության ուղարկել 5,000 գործազուրկ տղամարդու, մյուս տարի՝ 15,000։

Նշենք, որ, չնայած տնտեսական ճգնաժամին, Հորդանանում սեպտեմբերի 11-ի դրությամբ գրանցվել է ընդամենը 2739 կորոնավիրուսի վարակման դեպք և 20 մահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *