Օգոստոսի 6-ի երեկոյան սիրիական Իդլիբ նահանգի շրջակայքում անհայտ անձինք կրակել են Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ։ Երկու վիրավոր զինծառայողի հիվանդանոց տեղափոխման համար Իդլիբ է մեկնել թուրքական ուղղաթիռ։ Ավելի ուշ զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սպանվածը մասնագիտացված ավագ զինվոր Սերդար Ասլանն է (Serdar Aslan)։
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Մ4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ ուժերը մարտի 5-ին ձեռքբերված համաձայնության շրջանակներում պարեկային գործողություններ են իրականացնում։