Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հուլիսին. Razm.info

2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 16 կորուստ, որից 12-ը՝ մարտական, 4-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են հուլիսյան մարտերի ընթացքում։ Ոչ մարտականների թվում կա նաև նոր կորոնավիրուսից մահացած ադրբեջանցի սպա։

ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ․

ՀՈՒԼԻՍՅԱՆ ՄԱՐՏԵՐ

Հուլիսի 12-ից հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ մի քանի օր ակտիվ մարտեր ընթացան։

Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ նույն օրը կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել էին իրենց դիրք, իսկ մի փոքր անց կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Մարտերը շարունակվել էին մի քանի օր:

Razm.info֊ին հայտնի է դարձել հուլիսյան մարտերում սպանված 12 ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն, հաշվի առնելով, Ադրբեջանի՝ իր կորուստները թաքցնելու քաղաքականությունը, չի բացառվում, որ դրանց թիվն անհամեմատ ավելի մեծ լինի։

Հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված երեք զինծառայողի անուն․

  • Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
  • Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
  • Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):
2020թ․ հուլիսի 12-ին սպանված ադրբեջանցի զինծառայողները
2020թ․ հուլիսի 12-ին սպանված ադրբեջանցի զինծառայողները

Հուլիսի 13֊ին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց նախորդող գիշերը Թովուզի ուղղությամբ սպանված ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուի մասին (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Ավելի ուշ Ռազմինֆոն պարզեց, որ Մահմուդովն առնվազն «Գրադ» ՀԿՌՀ֊ի մարտկոցի հրամանատար է եղել, իսկ ադրբեջանական կողմը պնդում էր, թե հուլիսյան օրերին սահմանին «Գրադ» չի օգտագործվել։

Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը
Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը

Ադրբեջանական կողմի ամենաշատ կորուստները հայտնի են դարձել հուլիսի 14-ից։ Սպանվածների թվում էին ադրբեջանական բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և նույն կորպուսի հրետանու պետ գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլուն (Mirzəyev İlqar Anzor oğlu)։

գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլու (Mirzəyev İlqar Anzor oğlu)։
գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլու (Mirzəyev İlqar Anzor oğlu)։

Նույն օրը սպանվել էին նաև.

  • Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլուն (Əhmədov Namiq Hajan oğlu)
  • Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլուն (Novruzov Anar Gülverdi oğlu)
  • Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլուն (Babayev Yaşar Vasif oğlu)
  • Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլուն (Zeynallı ilqar Ayaz oğlu)
  • Պայմանագրային շարքային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)

Ի դեպ, պայմանագրային շարքային Մուսթաֆազադե Էլչինը, ինչպես պարզվեց մեր հետագա ուսումնասիրությամբ, տանկիստ է եղել, իսկ Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին պնդում էր, որ այդ օրերին ադրբեջանական զինտեխնիկան առաջնագծում չի եղել։ Ադրբեջանը հերքում էր նաև ՀՀ ՊՆ հայտարարությունն ադրբեջանական տանկեր խոցելու մասին։

Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները
Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները

Եվս մեկ պայմանագրային շարքային զինծառայող՝ Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu), սպանվել էր հուլիսի 16-ին։

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ․

Հուլիսի 8-ին Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ. ծնված Ֆարդի Նամիք օղլու Յարալիևը (Fərdi Namik oğlu Yarəliyev) ծառայության ժամանակ խեղդվել էր գետում։ Զինծառայողի դին հուլիսի 9-ին հանձնել էին իր ընտանիքին, սակայն ընտանիքը զինծառայողի խեղդվելու վարկածին չէր հավատում, քանի որ զինծառայողի գլխի հետնամասը վնասված է եղել։

Հուլիսի 20-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանում Պետական սահմանապահ ծառայության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի վթարից մահացել է ՊՍԾ սահմանապահ ջոկատներից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu):

ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)
ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)

Հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր 2019 թ․ ապրիլին զորակոչված ժամկետային զինծառայող Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն (Qurbanlı Natiq Elçin oğlu):

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել էր զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Ադրբեջանական բանակի և հարակից ուժային կառույցների 2020թ․ կորուստներն՝ ըստ ամիսների․

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար132
Փետրվար221
Մարտ23
Ապրիլ3
Մայիս7
Հունիս2
Հուլիս124
Ընդհանուր17243

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս՝ ներառյալ օգոստոս-սեպտեմբեր ամիսը, Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 47 կորուստ:

Հայկական բանակի հուլիս ամսվա կորուստներն՝ այստեղ։

One response to “Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հուլիսին. Razm.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *