Թուրքիայում զինծառայողների մասնակցությամբ գործողություն է անցկացվել թմրաբիզնեսի դեմ

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հուլիսի 8-ին իրականացվել է խոշոր գործողություն, որի նպատակը շրջանում ապօրինի թմրաբիզնեսով զբաղվողների հայտնաբերումն ու ձերբակալումն էր։

Գործողությունն իրականացրել է Թուրքիայի զինված ուժերի Դիարբեքիրի ժանդարմերիայի մասնակցությամբ։

file

Անվտանգության միջոցառումներին մասնակցել է 1010 հոգի, որից 600-ը՝ ժանդարմներ։ Գործողությանը ներգրավվել են նաև «Սիկորսկի» ուղղաթիռ, 12 միավոր «Քիրփի» և 17 միավոր «Կոբրա» տեսակի զրահամեքենաներ։ 

Գործողության մասնակիցները ոչնչացրել են 3 միլիոն թուփ, որոնք պետք է օգտագործվեին թմրանյութ պատրաստելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *