Ռուսաստանի ԶՈւ հարավը պատրաստվում է «Կովկաս-2020» զորավարժությանը

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրթիռահրետանային զորքերի շուրջ 8000 զինծառայողներ սկսել են պատրաստվել սեպտեմբերի վերջ անցկացվելիք «Կովկաս-2020» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությանը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ռազմական շրջանի զինծառայողները՝ այդ թվում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաների զինծառայողները, պարապմունքներն անցկացնում են 19 զորավարժարաններում։ Շուրջ 3 հազար հրթիռահրետանային տեխնիկայի կիրառմամբ պարապմունքների եզրափակիչ փուլը լինելու է մարտական կրակով։

Նշենք, որ զորավարժությանը նախատեսված էր 6 երկրի մասնակցություն, սակայն, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, Հնդկաստանն ավելի վաղ հրաժարվել էր իր մասնակցությունից։ Այսպիսով զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանը, Իրանը, Պակիստանը, Մյանման և Բելառուսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *