ՌԴ ՊՆ-ն և «ՍՊԼԱՎ» ընկերությունը 407 մլն դոլարի պայմանագիր են կնքել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու «Տեխմաշ» ընկերության կազմի մեջ մտնող «ՍՊԼԱՎ» ընկերությունը «Բանակ-2020» ֆորումի ընթացքում կնքել են շուրջ 407 մլն դոլար արժողության պայմանագիր։ Ընկերությունը զինված ուժերին մատակարարելու է «Տորնադո-Ս» ՀԿՌՀ-ների լիցքավորող ու մարտական մեքենաներ։

Այս մասին հայտնում է «Տեխմաշ» ընկերության մամուլի ծառայությունը։

Բացի այս, «ՍՊԼԱՎ» ընկերությունը մատակարարելու է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված 9Մ22Ու ինդեքսով հրթիռներ։

«ՍՊԼԱՎ» ընկերությունն ու ՌԴ ՊՆ-ն ստորագրում են պայմանագրեր
«ՍՊԼԱՎ» ընկերությունն ու ՌԴ ՊՆ-ն ստորագրում են պայմանագրեր

Հիշեցնենք, որ «Բանակ-2020»-ի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը շուրջ 15․5 մլրդ դոլար է կազմում։ Դրանցով Ռուսաստանը ստանալու է մոտ 500 միավոր նոր զինտեխնիկա և շուրջ 80 հազար միավոր հրթիռ և սպառազինություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *