Ըստ սոցցանցերի ադրբեջանական գրառումների` օգոստոսի 31-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev):
[Թարմացում] Ըստ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի՝ Ալիևն Ադրբեջանի ՊՆ ֆինանսների վարչության բաժանմունքի պետն էր։
Ադրբեջանական ռադիոկայաններից մեկը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տվյալներով Ալիևը մահացել է հիվանդությունից։ [Թարմացում]
Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի հայտարարություն չի արել, թեև հուղարկավորման արարողությանը ՊՆ-ից ծաղկեպսակ է ուղարկվել: Թեև մահվան հանգամանքները ստույգ հայտնի չեն, կորուստը ամենայն հավանականությամբ ոչ մարտական է: Չի կարելի բացառել նաև, որ Ալիևը մահանալու պահին զորացրված է եղել:
Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 47 կորուստ: