Բելառուսը Մի-35 ուղղաթիռներ և զրահամեքենաներ է գնում

Բելառուսը ռուսական ընկերությունների հետ ստորագրել է Մի-35 ուղղաթիռների 4 միավորից բաղկացած խմբաքանակի և ԲՏՌ-82Ա զրահամեքենաների 2 գումարտակային լրակազմի գնման պայմանագիր։

Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է Բելառուսի ՊՆ կայքը։ Վերը թվարկած գործարքները կողմերը ստորագրել են «Բանակ-2020» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Բացի այս, Բելառուսի ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խոշոր ռազմարդյունաբերող «Ալմազ Անթեյի» հետ ստորագրել են 2021-2025թթ․ համագործակցության նախագիծը, որով ընկերությունը մատակարարելու է ՀՕՊ միջոցներ։ Սակայն տվյալ գործարքից այլ մանրամասներ հայտնի չեն դեռևս։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ռուսաստանը արդիականացրել և Բելառուսին էր փոխանցել Տ-72Բ3 մակարդակի 5 միավոր տանկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *