Սիրիայում խոցվել է թուրքական հերթական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն

Օգոստոսի 23-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Թուրքիայի ԶՈւ Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն, որը ենթադրաբար կատարում էր այդտեղ գրոհայինների հրետանային կրակի կառավարման գործառույթ:

Այս մասին, հղում անելով իր ռազմական աղբյուրի վրա, հայտնում է ռուսաստանյան «Ռուսսկայա Վեսնա» լրատվակայքը. կից հրապարակվել են նաև լուսանկարներ:

Նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի զինծառայողները արձանագրել էին իրենց դիրքերի ուղղությամբ գրոհայինների հրետանային հարվածների ճշգրտության աճ, որը, սակայն, ԱԹՍ-ի խոցումից հետո կտրուկ նվազել էր, ինչից էլ կարելի էր ենթադրել, որ ԱԹՍ-ն օգտագործվում էր Իդլիբում գրահոյինների հրետանային կրակի կառավարուման մեջ:

Իդլիբում խոցված թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի մնացորդներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *