Ամերիկյան Defense News մասնագիտացած կայքը հրապարակել է ռազմարդյունաբերող 100 խոշոր ընկերությունների 2020 թվականի ցուցակը։ Ստորև կներկայացնենք ցուցակում տեղ գտած առավել հետաքրքրող երկրների ռազմարդյունաբերողների տվյալները։
Defense News-ի ցուցակի առաջին հնգյակը ամերիկյան կազմակերպություններ են՝ Lockheed Martin (56.6 մլրդ դոլար), Boeing (34․3 մլրդ դոլար), General Dynamics (29․5 մլրդ դոլար), Northrop Grumman (28,6 մլրդ դոլար), Raytheon Company (27․4 մլրդ դոլար)։ Ցուցակը շարունակում են չինական Aviation Industry Corporation of China (25 մլրդ դոլար), բրիտանական BAE Systems (21 մլրդ դոլար), չինական China North Industries Group Corporation Limited (14․7 մլրդ դոլար), ամերիկյան L3Harris Technologies (13․9 մլրդ դոլար) և United Technologies Corp (13 մլրդ դոլար) ընկերությունները։
100 խոշոր ռազմարդյունաբերողների մեջ, ինչպես 2019 թվականին, տեղ են գտել ռուսական երկու ընկերություններ՝ «Ալմազ-Անթեյ» և «Մարտավարական հրթիռային սպառազինություն»։ Ընկերությունները համապատասխանաբար 9․1 և 3․4 մլրդ դոլարի արտադրական ծավալով գտնվում են 17-րդ և 35-րդ տեղերում։
100 խոշոր ռազմարդյունաբերողների թվում այս տարի հայտնվել է թուրքական 7 կազմակերպություն՝ Aselsan (2․1 մլրդ դոլար, 48 հորիզոնական), Turkish Aerospace Industries (1․8 մլրդ դոլար, 53 հորիզոնական), BMC Otomotiv Sanayi ve Ticaret (533 մլն դոլար, 89 հորիզոնական), Roketsan (515 մլն դոլար, 91 հորիզոնական), STM Savunma Teknolojileri Muhendislik ve Ticaret (485 մլն դոլար, 92 հորիզոնական), FNSS Savunma Sistemleri (374 մլն դոլար, 98 հորիզոնական) և Havelsan (295 մլն դոլար, 99 հորիզոնական)։ Ընդ որում, վերջին 2 կազմակերպությունները 2019 թվականին տեղ չէին գտել 100 խոշոր ռազմարդյունաբերողների մեջ։
Իսրայելական ընկերություններից 100 խոշորների մեջ, ինչպես և 2019 թվականին, տեղ են գտել 3 կազմակերպություն՝ Elbit Systems (4 մլրդ դոլար, 31 հորիզոնական), Israel Aerospace Industries (3 մլրդ դոլար, 41 հորիզոնական) և Rafael Advanced Defense Systems (2․7 մլրդ դոլար, 44 հորիզոնական)։
2018 թվականի տվյալների մասին կարող եք ծանոթանալ այստեղ։