Բանակ-2020 ֆորումին Ռուսաստանը նոր հրթիռային համալիր կցուցադրի

«ԿԲՊ» (ռուս՝ Конструкторское бюро приборостроения) ընկերությունը «Բանակ-2020» ռազմատեխնիկական միջազգային ֆորումին ներկայացնելու է «Հերմես» հակատանկային հրթիռային համալիրը։ Համալիրն ունի 100 կմ կրակի հեռահարություն։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Արտադրող ընկերությունը հայտարարել է, որ «Հերմեսն» ունի ավտոմատ նշանառության համակարգ, կարող է միաժամանակ խոցել առավելագույնը 6 թիրախ։

«Հերմեսի» արտադրության մասին հայտնի է 2015 թվականից։ Այն ժամանակ նշվում էր, որ համալիրը 2 տարբերակ է ունենալու՝ 20 և 100 կմ խոցման հեռահարությամբ։

«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսը անցկացվելու է օգոստոսի 27-29-ը։ Ի թիվս այլ երրների՝ Հայաստանը նույնպես մասնակցելու է ցուցահանդեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *