Սիրիայում կործանվել է ամերիկյան 3 ԱԹՍ. Military Times

Օգոստոսի 18-ի կեսգիշերին ԱՄՆ-ն Սիրիայում բախման արդյունքում կորցրել է երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Այս մասին, Military Times մասնագիտացված կայքի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաներից մեկը։

Երեքշաբթի Twitter-ում տեղադրվել են վթարված անօդաչուների կադրեր, որոնցից երևում էր, որ դրանք MQ-9 Reapers տեսակի ԱԹՍ-ներ են։ Սակայն ամերիկացի պաշտոնյան չի հաստատել վթարված անօդաչուի տեսակը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ԱԹՍ-ները մինչև բախվելը հարվածի են ենթարկվել։

Հավելենք, որ վերջերս միջադեպ էր տեղի ունեցել Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի և Սիրիայի կառավարական բանակի միջև, որի հետևանքով սիրիական բանակը զոհ և վիրավորներ ուներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *