ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության շրջանակներում թիրախներ որսացող ցամաքային տեղակայման հրթիռներից մեկի փորձարկումը, որը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ է գործում, հուլիսի 5-ին ավարտվել է անհաջողությամբ։
ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կալիֆորնիայի Վադենբերգ ՌՕՈւ բազայից արձակված հրթիռը պետք է որսար մեծ հեռահարության բալիստիկ հրթիռը, որն արձակել էին Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիներից։
Պենտագոնը հայտարարել է, որ իրենք կանցկացնեն անհաջողության պատճառների հանգամանալից հետաքննություն:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինվորական շրջանակները վկայել էին փորձարկումների անցկացման անհրաժեշտության մասին՝ կապված Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի աճի հետ:
Հիշեցնենք, որն 2008-ից թիրախներ որսացող ցամաքային տեղակայման հրթիռներից և ոչ մեկի փորձարկումը հաջող չի ընթացել։ Ավելին, 2010-ին 2 անհաջող փորձարկումից հետո որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել թեստային թռիչքները։
Հավելենք, որ Ալյասկայի ու Կալիֆորնիայի տարածքում տեղադրված է 30 միավոր թիրախներ որսացող ցամաքային տեղակայման հրթիռ՝ ընդհանուր առմամբ 34 մլրդ դոլար արժողությամբ։ Պենտագոնը մտադիր է Ալյասկա ուղարկել ևս 14 նման հրթիռ, ինչը կարժենա 1 մլրդ դոլար։