F-15SA կործանիչը հանձնել են փորձարկումների

«Բոինգ» ընկերությունն իր պատրաստած F-15SA (Saudi Advanced) Eagle կործանիչը հանձնել է փորձարկումների։

Ամերիկյան ընկերությունն ամառային փորձարկումների համար պատրաստել է երեք նմանատիպ կործանիչ, տեղեկացնում է Jane’s-ը։

F-15SA Eagle-ը, որը ներկայացվել է ապրիլի 30-ին, առաջիկա օրերին կսկսի ամառային փորձարկումների փուլը։

F-15-Eagle

F-15-Eagle

Նշենք, որ F-15SA կործանիչը F-15 սերիայի ամենաթարմ տարբերակն է։ Այն ունի Fly-By-Wire թռիչքի կառավարման համակարգ, կատարելագործվել են զգուշացման համակարգերը, իսկ ստեղծողները փորձել են F-15SA-ն այս սերիայի մյուս տարբերակների համեմատ ավելի քիչ ծախսատար կործանիչ դարձնել։

F-15SA կործանիչների գլխավոր պատվիրատուն Սաուդյան Արաբիան է, որը, ըստ աղբյուրի, պատվիրել է 84 նոր կործանիչ, ինչպես նաև ռազմաօդային ուժերին պատկանող 68 միավոր F-15-երի կատարելագործում և արդիականացում։

Սպասվում է, որ F-15SA կործանիչները Սաուդյան Արաբիային կփոխանցվեն 2015-2019 թվականների ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *