Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալը

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Մամմադով պաշտոնից ազատվել էր 2020թ. հուլիսի 8-ին։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։

Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութա֊տեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն
Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն

Չնայած պաշտոնից ազատմանն, այնուամենայնիվ, քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել էր մեկ այլ գեներալ֊լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *