Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը մասնակցում են սևծովյան զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է երկրի ռազմածովային ուժերի մասնակցությունն Ուկրաինայում կայանալիք «Ծովային զեփյուռ-2013» (Sea Breeze-2013) միջազգային զորավարժությանը։  Զորավարժությունն անցկացվում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Խոշոր միջազգային զորավարժությունն անց է կացվելու Սև ծովում հուլիսի 8-ից 20-ը։ «Ծովային զեփյուռ-2013»-ին մասնակցում են Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

P-24 Սուխումի

P-24 Սուխումի

Թուրքիայի ռազմածովային զորավարժությանը մասնակցում են «Մելթեմ» (P-334) ֆրեգատով, Իհսան Թուլունայ (A-572) թիկունքային ապահովման նավով, ինչպես նաև ներկայացնելու են երեք սպայից կազմված պատվիրակությամբ։

Վրաստանը զորավարժությանը ներկայանալու է առափնյա անվտանգության P-24 Սուխումի նավով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *