Թուրք խաղաղապահները ևս մեկ տարով կմնան Լիբանանում

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) խաղաղապահ առաքելության կազմում գործող Թուրքիայի զինված ուժերի զորախումբը ևս մեկ տարով կմնա այդ երկրում:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանության է արժանացրել երկրի կառավարության` Լիբանանում թուրք խաղաղապահների ներկայությունը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ առաջարկը:

Թուրք խաղաղապահ

Թուրք խաղաղապահ

Համապատասխան որոշման օգտին են քվեարկել թուրքական խորհրդարանի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորների զգալի մասը:

Որոշվել է թուրք խաղաղապահների ներկայությունը Լիբանանում երկարաձգել մինչ 2014 թվականի սեպտեմբերի 5-ը:

Ներկայումս ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունը բաղկացած է 10.838 հազար խաղաղապահից:

ՅՈւՆԻՖԻԼ առաքելությունը Լիբանանում գործում է 1978 թվականից:  Թուրքիայի խաղաղապահները 2006 թվականին են միացել առաքելությանը` ներկայանալով 1000 հոգանոց զորախմբով:

Հիշեցնենք, որ գարնանն Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին ՅՈւՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որն պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան է գործուղելու 2 հայկական խաղաղապահ դասակ:

One response to “Թուրք խաղաղապահները ևս մեկ տարով կմնան Լիբանանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 7-13 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *