Օգոստոսի 4-ին ռուս ռազմաբժիշկների խումբը Ղազախստան է մեկնել՝ տեղի ռազմաբժիշկների նոր կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար։ Ռուս ռազմաբժիշկներն աշխատելու են Ղազախստանի մայրաքաղաք Նուր֊Սուլթանի և Ալմա Աթիի զինհոսպիտալներում։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ֊ն, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ռազմաբժիշկների խմբում են վարակաբաններ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգներ և թերապևտներ։ Ռուսաստանից Ղազախստան են ուղարկվելու նաև բժշկական պարագաներ։
Նշենք, որ նույն նպատակով Ռուսաստանից ռազմաբժիշկներ են մեկնել նաև Հայաստան, Իտալիա, Սերբիա ու Բոսնիա և Հերցեգովինա։ Ռուսական անձնակազմերը այդ երկրների բժշկական հաստատություններում աջակցել են վիրուսի կանխարգելման աշխատանքներին, իսկ ախտահանող խմբերը զբաղվել են տարբեր նշանակության շինություններ ախտահանելով։