Հնդկաստանը ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչների նոր խմբաքանակ է ձեռք բերել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: 2011 թվականի դեկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի ներկայությամբ ստորագրվել է 2000 թվականի միջկառավարական համաձայնագրի թիվ 2 արձանագրությունը, ըստ որի՝ Հնդկաստան պետք է առաքվի բաղկացուցիչ մասեր լրացուցիչ 42 հատ «Սու-30ՄԿԻ» կործանիչների արտոնագրված հավաքման համար:
Ավելի վաղ Հնդկաստանն ու Ռուսաստանը 238 հատ «Սու-30ՄԿԻ» կործանիչների առաքման պայմանագիր էին ստորագրել, որից 140-ը պիտի հավաքվեին Հնդկաստանում` Ռուսաստանի առաքված մասերից: Այդ պայմանագրի արժեքը կազմել էր մոտ 8.5 մլրդ դոլար: Դեկտեմբերի 16-ի նոր համաձայնագրի գումարը կազմել է 3.4 մլրդ դոլար: Ըստ նոր համաձայնագրի՝ կործանիչների առաքումը կավարտվի 2018 թվականին։ Այսպիսով, Հնդկաստանի ձեռք բերված կործանիչների ընդհանուր թիվը կկազմի 280 միավոր։ Նշենք նաև, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը վթարների արդյունքում կորցրել են 3 հատ «Սու-30ՄԿԻ» կործանիչ (2-ը 2009 թվականին, 1-ը` այս տարի, բառացիորեն մի քանի օր առաջ):
Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում վարում նաև Հնդկաստանի ՌՕՈւ-ի կողմից արդեն գնված «Սու-30ՄԿԻ» կործանիչների կատարեկագործման մասին:
«Սու-30ՄԿԻ»-ն «Սու-27» կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն իր կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր և այլն։
Մարտավարա-տեխնիկական տվյալները
- Անձնակազմը՝ 2 մարդ
- Թևի բացվածք՝ 14.70 մ
- Երկարությունը՝ 21.94 մ
- Բարձրությունը՝ 6.375 մ
- Թևի մակերեսը՝ 62 քմ
- Ինքնաթիռի զանգվածը՝ 24900 կգ
- Թռիչքային առավելագույն զանգվածը՝ 34500 կգ
- Վառելիքի զանգվածը՝ 9640 կգ
- Առավելագույն արագությունը բարձրության վրա՝ 2175 կմ/ժ
- Առավելագույն արագությունը գետնի մոտ՝ 1350 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն հեռավորությունը` 3000 կմ
- Թռիչքի առավելագույն բարձրությունը` 19800 մ
- Պրակտիկ հեռավորությունը՝ 3000 մ
Լուսանկարները airwar.ru կայքից։