Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Հիշեցնենք, որ Աշոտ Միքայելյանը հուլիսի 27-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *