Հուլիսի 27-ին Թուրքիայի Մերսին նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով մահացել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող։
Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական TRT լրատվականը։ Նշվում է, որ մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, իսկ 27 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։