Ռուսաստանում ավարտվել է խոշոր զորավարժությունը

Երեկ՝ հուլիսի 21-ին ավարտվեց Ռուսաստանում հուլիսի 17-ից մեկնարկած խոշոր զորավարժությունը։ Զորավարժության հայտարարվող նպատակը ՌԴ հարավից և արևմուտքից հավանական ահաբեկչական ակտիվության դեմ պատրաստվածության և Հարավային ռազմական շրջանին «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստելն էր։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հուլիսի 17-ին զորավարժությունը մեկնարկել էր անսպասելի ստուգումներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ միջոցառման ընթացքում զորքը կատարելու է 56 մարտավարական վարժանք։ Զորավարժությանը մասնակցում էին մոտ 150 հազար զինծառայող, ներգրավվել էին ավելի քան 26 հազար միավոր զինտեխնիկա, որից 414 ավիացիոն միջոց և 106 նավ ու ռազմանավ։

Զորավարժությանը մասնակցում էին ստորաբաժանումներ ՌԴ ԶՈւ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններից, Խաղաղօվիկանոսյան և Հյուսիսային նավատորմներից, Օդադեսանտային զորքերից և կենտրոնական ենթակայության այլ ստորաբաժանումներ։

Նշենք, որ 2019 թվականին ՌԴ ՊՆ-ն որոշել էր Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների հաշվին ավելացնել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում զինծառայողների քանակը։ Պատճառը՝ ԱՄՆ և ՆԱՏՕ ակտիվությունն է սահմանի հարավային և արևմտյան մասերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *