Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է իր տարածքով Հայաստան ականանետեր փոխադրելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հուլիսի 20-ին Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն և հանրությանը մոլորեցնելու փորձ է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրն այն մասին, թե Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին ականանետեր են մատակարարվել։ Ապատեղեկատվությունը տարածել էր ադրբեջանական «Հագգին» լրատվակայքը։

Այս մասին տեղեկանում ենք վրացական Interpressnews լրատվակայքից։ Վրաստանի ԱԳՆ-ն շեշտում է, որ տվյալ հոդվածը կողմնակալ բնույթ ունի և միտված է երկու երկրների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելուն։

Նշենք, որ Հայաստանի հետ Սերբիայի հնարավոր ռազմական համագործակցության հետ կապված այսօր Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում Սերբիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ապատեղեկատվությունը տարածվել էր հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ ընթացող մարտերից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *