COVID-19-ի բռնկում Թուրքիայի ռազմական ստորաբաժանումներից մեկում

Հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բարդուրի 58-րդ հետևակային ուսումնական գնդում 6 նորակոչիկի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19)։ Վարակակիրների կոնտակտավորները մեկուսացվել են հանրակացարաններում։

Դեռևս հուլիսի 13-ին հայտնի էր դարձել այս ստորաբաժանման անձնակազմից 33 զինվորականի վարակման մասին, որոնցից 23-ը՝ նորակոչիկ։ Նշվում է, որ վարակի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հանրակացարաններում մեկուսացվածների թիվն այժմ հասել է 670-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հուլիսի 8-ից երկրի 9 նահանգում պաշտոնապես արգելվել են նորակոչիկներին հրաժեշտ տալու արարողությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *