Ողջ սահմանագոտու երկայնքով գիշերը հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից, ոչ կանոնավոր և ոչ մեծ քանակի։
Այս մասին տեղեկատվական միասնական հարթակի ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։
Թեև Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որ կնշանակի, թե մարտերը կտեղափոխվեն Արցախի սահման, սակայն բացառել չի կարելի։
Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում է, և հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կկարողանա մեծ ծավալի գործողություններ իրականացնել։
Կրակոցները տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, կեղծ հաշիվներից խուճապների տարածումը, գնահատականները ևն։
Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է մարտական ԱԹՍ կիրառելու մասին, և դրա արդյունքները բավականին բարձր են։
Վերջում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր Տավուշ են այցելելու արտասահմանյան լրագրողներ։