Թուրքիայում անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Հուլիսի 15-ին Թուրքիայի Վան նահանգում երկրի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող EM-809 կողային համարով հետախուզական ինքնաթիռ է վթարվել։ Անվտանգության ուժերի անձնակազմից 7 հոգի մահացել է, որից 2-ը՝ օդաչու։

Այս մասին, թուրքական պաշտոնական TRT գործակալության փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նշվում է, որ անվտանգության գլխավոր վարչության ինքնաթիռը մինչ կործանվելը հետախուզական առաջադրանք էր իրականացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *