ՀՀ քաղաքացին հայտնվել է Նախիջևանում

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանն անասուններին արոտ էր տարել, ու դեռևս հուլիսի 10-ից Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Հուլիսի 15-ին Նախիջևանի պետական հեռուստաալիքը հրապարակել է ռեպորտաժ, որտեղ բեմադրել են մեր քաղաքացու հարցաքննությունը ու փորձել են ներկայացնել, թե իբր ՀՀ քաղաքացին սեփական կամքով է այնտեղ գնացել:

Դեպքի PanARMENIAN.Net-ին հաստատել է Ներքին Խնձորեսկի համայնքապետը: Լրատվակայքին ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ տեղեկությունները ճշտվում են:

Նշենք, որ, ըստ պրակտիկայի, Ադրբեջանը սահմանին մոլորված և իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիներին փորձում է ներկայացնել կա՛մ որպես դիվերսանտ, կա՛մ որպես սահմանը ինքնակամ հատածի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *