Ադրբեջանը ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՊՆ խոսնակ

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ նա գրել էր, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ և 120մմ ականանետից 3 արկ էին արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներից մեկի տանիքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *