Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին

Հուլիսի 14-ին սոցկայքերի ադրբեջանական տիրույթում գրառումներ են տարածվում այն մասին, որ անցնող գիշերը Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայողներ են սպանվել:

Ադրբեջանի բանակի այս կորուստների մասին պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել։

Հայտնի է դարձել Աղստաֆայի շրջանի բնակիչ 1984թ. ծնված Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուի (Mustafayev Elçin Arif oğlu) և Թովուզի բնակիչ Զեյնալով Իլգար Այազ օղլուի (Zeynalov İlqar Ayaz oğlu) մահվան մասին։

Զինծառայողներ Զեյնալով Իլգար Այազ օղլուն և Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուն
Զինծառայողներ Զեյնալով Իլգար Այազ օղլուն և Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուն

Ադրբեջանական Anews.az լրատվակայքը գրում է, որ փորձել են Իլգար Զեյնալովի մահվան մասին լուրը ճշտել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըից, սակայն վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։

Նշենք նաև, որ կան դեռևս չհաստատված տեղեկություններ, որ գիշերը սպանվել են 1975թ․ ծնված գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Իլգար Միրզաևը (İlqar Mirzəyev)։ Այս մասին գրել է նաև ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը՝ ապա հեռացրել գրառումը։ Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են ընդամենը չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *