Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ վերսկսված փոխհրաձգության արդյունքում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):
Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։