Ռուսաստանի հարավում խոշոր վարժանքներ են մեկնարկել

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրթիռահրետանային զորքերը հունիսի 7-ին անցել են մարտական կրակով ուղեկցվող դաշտային վարժանքների։ Վարժանքներին ներգրաված է շուրջ 2 հազար զինծառայող։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Ակացիա», «Գվոզդիկա», «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցների, «Գրադ», «Տորնադո-Գ», «Ուռագան» ՀԿՌՀ-ների և 120 մմ ականանետերի ստորաբաժանումները վարժանքներն անելու են Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային և Հարավային Օսիայում, Չեչնիայում և Ինգուշեթիայում։

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ
«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

Հրթիռահրետանային զորքերի վարժանքները տևելու են մինչև հուլիսի 31-ը և ներգրավված է շուրջ 300 միավոր զինտեխնիկա։

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են ՌԴ հարավում և Կովկասյան տարածքներում։ Ռազմական շրջանի կազմում են նաև Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *