Իտալական AgustaWestland ընկերությունը Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ին է հանձնել վերջին 22 կատարելագործված Westland Lynx ուղղաթիռները: Այդ մասին հայտնում է Defense News-ը: Կատարելագործման են ենթարկվել Աֆղանստանում ծառայություն իրականացրած ուղղաթիռները: Հիմնական շեշտը դրվել է տաք կլիմայական պայմաններում ուղղաթիռների թռիչքային բնութագրության կատարելագործման վրա:
Lynx-ի կատարելագործման մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2008 թվականի վերջին: Գործարքի գումարը կազմել է 92 մլն ֆունթ սթերլինգ (142,4 մլն դոլար):
Ուղղաթիռներում փոխվել են համարյա ամեն ինչ՝ տեղադրվելով նոր CTS800-4N շարժիչներ, հսկողության և կապի նոր համակարգեր, 12,7 մմ տրամաչափով M3M գնդացիրներ և այլ սարքավորումներ: Առաջին կատարելագործված ուղղաթիռը Աֆղանստան է թռել 2010 թվականի մայիսին:
Ըստ AgustaWestland-ի տեղեկատվության՝ ուղղաթիռների կատարելագործումը ավարտել են նախատեսվածից երեք ամիս շուտ:
Ներկայումս Բրիտանիայի ռազմածովային ուժերը 115 Lynx ուղղաթիռ ունի: Բացի այդ, բրիտանական զինվորականները պետք է 62 նոր Lynx Wildcat ուղղաթիռներ ստանան:
Մարտավարատեխնիկական տվյալները
- Անձնակազմը՝ 2—3 մարդ
- Բարձրությունը՝ 3,5 մ
- Դատարկ քաշը՝ 2660 կգ
- Թռիչքային մաքսիմալ քաշը՝ 4355 կգ
- Թռիչքի երկարությունը՝ 630 կմ
- Առավելագույն արագությունը՝ 260կմ/ժ