Երեկ՝ հուլիսի 2-ին ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները անցկացրել են մարտական կրակով վարժանքներ, որտեղ առաջին անգամ զորավարժարանում խոցել են վերգետնյա թիրախներ:
Այս մասին հուլիսի 3-ին ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով նաև հոլովակ:
Կադրերում երևում է, թե ինչպես են մեր կործանիչները ռումբեր նետում թիրախների վրա: «Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ վարժանքներին կիրառվել են նաև տարբեր տեսակի հրթիռներ: